«Երբ պատգամավոր էի, դեմ էի ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին»․ Փաշինյան

« ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ու սա փաստ է, չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում»։
nikol-pashinyan-moskva-chepazruyc4 (1)

«Երբ պատգամավոր էի, դեմ էի ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում անդրադառնալով ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին։

«Ես միշտ բերում եմ այս օրինակը։ ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն»։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ու սա փաստ է, չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում։

Ինչպես տեսնում եք, մեր ջանքերն այսօր ուղղված են նրան, որ դարձնենք ԵԱՏՄ-ն ավելի արդյունավետ, նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Մենք արձանագրում ենք փաստն ու անում ենք ամեն հնարավորը, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի ավելի արդյունավետ, օգտակար ու հեռանկարային»,-ասաց ՀՀ վարչապետը։

*

*