Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և ԱԳ նախարարի հետ

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցի Դավիթ Իշխանյանը
artsakh-naxagahakan
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:Հանդիպման մասնակիցներից երեքը՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել ԱՀ նախագահական ընտրություններին:

ՀՅԴ Արցախի կառույցը Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև  նախագահի իր թեկնածուի մասին որոշումը կայացնելու է առաջիկայում կայանալիք  ՀՅԴ Արցախի կառույցի արտակարգ ժողովում:

*

*