«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երթը

Անցորդներին հանձնել են քարոզչագրքույկներ, որտեղ ներկայացված է կուսակցության ծրագիրը:

ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երթ էր կազմակերպել։ Քայլել են այն փողոցներով, որտեղ շատ են երիտասարդները: Անցորդներին հանձնել են քարոզչագրքույկներ, որտեղ ներկայացված է կուսակցության ծրագիրը:

Ավագանու երիտասարդ թեկնածուները եւս ունեն ծրագրեր, այդ թվում՝ տրանսպորտով միասնական քարտերով երթեւեկելու, համալսարանների հարակից տարածքներում բաց գրադարաններ ստեղծելու, ինչպես նաեւ` մարզերից, Ջավախքից, Սփյուռքից Հայաստանում ուսանողների կեցության, աշխատանքի, սպասարկման խնդիրները հեշտացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*