Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնալ ԱԺ․ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում

ՀՀԿ-ն 19.30 արտահերթ նիստ է հրավիրել
azgayin-joghov

Քիչ առաջ տեղեկություն եմ ստացել, որ ՀՀԿ-ն 7.30 արտահերթ նիստ է հրավիրել՝ ձեզ հայտնի նախագիծը քվեարկելու համար։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ, իսկ պատգամավորներին կոչ արեց պարզապես չգնալ ԱԺ եւ չքվեարկել օրինագծի օգտին։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանն առաջարկել են «ԱԺ կանոնակարգ օրենք»-ի 50-րդ հոդվածում լրացում կատարել, ըստ որի՝  եթե պատգամավորները չեն կարողացել գալ նիստի, ապա նախագահողը նիստը կարող է համարել ընդհատված: Սրանով, ըստ վարչապետի, փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու գործընթացը, որի արդյունքում խորհրդարանը պետք  է իրավունքի ուժով արձակվեր։

*

*