Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդերլանդների ԱԳ նախարար

...չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել
agn-migrid-qaad2

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է De Telegraf պարբերականը:

«Թուրքական կողմից նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լավ միտք չէ:

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումները:

*

*