Ըստ Նազարբաեւի՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը

«Ըստ կանոնադրության՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը»
hapk-astana3 (1)

Աստանայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ։

Ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղաը Յուրի Խաչատուրովն էր, ում Հայաստանը հետ կանչեց։ Ըստ կանոնադրության՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

*

*