«Մենք այդ հողերը չենք ուզում». ԱԺ փոխնախագահն՝ ազատագրված շրջանների մասին. armtimes.com

Նա նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ:

armtimes.com — ԼՂ-ի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանh՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ Հայաստանը դեմ չի եղել 2011 թվականին զորքերը հանել Արցածի 5 շրջանից:

Նրա խոսքով՝ անհասկանալի է կամ կարող է վեճի առարկա լինի այն հարցը, որ Արցախում երկրոդ անգամ հանրաքվե պետք է իրականացվի:

«Ինչի համար պետք է Ղարաբաղի ժողովուրդը երկրորդ անգամ հանրաքվե անցկացնի, երբ ժամանակին հանրաքվեն անցկացրել է թե՛ այն ժամանակվա սովետական օրենքներին, եւ թե՛ միջազգային օրենքներին համապատասխան, նույնկերպ անցկացվել է այդ հանրաքվեն ինչպես արել են Լատվիան, Լիտվիան, Ադրբեջանը, ինքը՝ Հայաստանը, որով դուրս են եկել մետրոպոլիայի կազմից, իսկ Ղարաբաղի անցկացրած հանրաքվեն պիտի նորից կրկնվի»,- հարց է բարձրացնում ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ:

«Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերնի զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հարցին՝ Հայաստանը չի մերժել Կազանյան փաստաթուղթը եւ ասվում է, որ Ադրբեջանն է մերժել այն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այսօր էլ դեմ չի Կազանյան փաստաթղթի կյանքի կոչվելուն, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ այդ մասին պետք է խոսեն մեր արտգործնախարարը եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները, բայց այն քննարկումները, որոնք եղել են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ներկայությամբ եւ այլն, կարծում եմ՝ ուղղակիորեն խոսում են այդ մասին»:

2 Comments on this post.
  • Սուրէն Ծովիկեան
    26 апреля 2016 at 18:56

    Ախորժակը ուտելով կը բացուի. ին՞նչ երաշխաւորութիւն ուինինք որ այդ տարածքները զիւջելով Ազրպէյճանը մնացածն ալ պիտի չուզէ. մանաւանդ որ այդ տարածքներուն տիրանալով ռազմավարական առաւելութիւն ձեռք կը բերէ իսկ մենք աւելի տկար կ՝ըլլանք։ Յետոյ, նկատի առնելով Ազրպէյճանի որդեգրած քաղաքականութիւնը, ինչպէ՞ս կրնանք անոր վստահիլ։ Եւ յետոյ, մեր զիջումներուն դիմաց Ազրպէյճանը Շահումեանի շրջանը պիտի վերադարձնԷ՞։ Զիջումի մասին պէտք է սկսինք խօսիլ միայն երբ Ազրպէյճանը իր ընելիք զիջումներուն մասին խօսի. իսկ մինչեւ հիմա միայն մենք զիջումէ խօսած ենք ւսկ Ազրպէյճանը, թէեւ երկու անգամ մեզմէ ծեծը կերաւ, բնաւ զիջումի մասաին չի խօսիր։

  • roman
    1 мая 2016 at 11:09

    Tikin Naghdalyan@ kam tget e kam el davajan. Été koxmeric mek@ hogher pahanjelu iravunq uni apa da Hayastann e. Voch miayn nra hamar vor ayd hogher@ patmakan Hayastani hoghern en, ayl naev Sevri paymanagrov patkanum en mez. Hetevabar anel nman haytararutyun nshanakum e minimum linel tget isk maximum davajan. Ev vorpes aydpisin na petq e azatvi ashxatanqic.

  • *

    *