Նախարարներ, որոնք կշարունակեն աշխատել կառավարությունում

Լիլիթ Մակունցը չի լինի մշակույթի նախարար, այլ կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունը։
karavarutyun

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կշարունակի իր աշխատանքը կառավարությունում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը: Նա ասել է, որ գործադիրում կլինեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Արայիկ Հարությունյանը եւս ցանկություն է հայտնել գործադիրում աշխատելու:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տվյալներով՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղարն էլ լինելու է «Հայկական ժամանակի» նախկին աշխատակից Հակոբ Սիմիդյանը, ում տանն է Նիկոլ Փաշինյանը 2008-ից թաքնվել, երբ գտնվել է հետախուզման մեջ։

*

*