Նախագահը ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը համարում է երկխոսությունը

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Armen-sargsyan

Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Երևանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք  ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

«Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Վերադառնալուց  հետո սկսել եմ իմ հանդիպումները և′ վարչապետի, և′ ԱԺ նախագահի, և′ ներկայացված կուսակցությունների հետ` այն նպատակով, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

*

*