ՀՀ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիովին աջակցում է վարչապետի վարած քաղաքականությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում․․․
armen-sargsyan (1)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը: Այս մասին նախագահն ասաց ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ի վերջո, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցություններն ու այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում գտնել: Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին: Դրանց մասնակցում են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իմ ողջ աջակցությունն եմ հայտնում նրանց: Այդ բանակցություններն ի վերջո հաջող ավարտի են բերելու, այսինքն՝ ավարտի, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղյան հարցի, ընդ որում՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ Հորդանան կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը խաղաղ բանակցային գործընթացին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները