ՆԱՏՕ-ն ևս երկու տարի կգլխավորի Ստոլտենբերգը

Մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր
yens-stoltenberg-lxh-hakamartutyun-hradadar-lxh

ՆԱՏՕ-ն «դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի լիազորությունները երկարացրել Է մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր»: Այդ մասին ասված Է դաշինքի կենտրոնակայանի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհակալ եմ, որ 29 դաշնակիցներ ինձ արժանացրին բարձր պատվի եւ որոշում ընդունեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ ժամկետը երկարացնել մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր: Ես մտադիր եմ շարունակել աշխատել դաշինքի ուժեղացման վրա՝ ապահովելու համար մեր բոլոր քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարության մեջ մեջբերվում Է Ստոլտենբերգի խոսքը: Այդ որոշումն ընդունվել Էր Հյուսիսատլանտյան խորհրդի լիագումար նիստում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում Է չորս տարով՝ մեկ կամ երկու տարով երկարացնելու հնարավորությամբ: Ստոլտենբերգն այդ պաշտոնն ստանձնել Է 2014 թվականի սեպտեմբերին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները