ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շաբաթը
nato-hayastan

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի:

Այս մասին դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Փուգլիսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ԱԳ նախարարի հետ:

Փուգլիսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջիկա շաբաթը կոչված է ցույց տալու հարաբերությունների համագործակցության ամբողջ ներկապնակը: Նա միաժամանակ հայկական կողմին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ակտիվորեն մասնակցելու համար:

*

*