ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին...
yens-stoltenberg-lxh-hakamartutyun-hradadar-lxh

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,- ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

 

 

*

*