ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ․․․
jeyms-apaturay
Լուսանկարը՝ Photolure-ի

ՆԱՏՕ-ի համար բոլորովին մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր ՆԱՏՕ-ի համար»,- ընդգծեց Ապատուրայը:

Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է խաղաղ կարգավորմանը․

«Միայն կարող եմ ասել, որ մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»։

*

*