ՊՆ ու ԱԳՆ նախարարները քննարկում են ունեցել ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ

ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները․․․

ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանը հումանիտար առաքելության խումբ է ուղարկել Սիրիա: Այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ: Այդ հարցը քննարկել ենք Հայաստանի Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ: Ես լսեցի իրավիճակի վերաբերյալ նրանց պատճառաբանությունները: Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»,- ասաց Ջեյմս Ապատուրայը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները