«ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի կողմից հակառուսական ջանքեր չեն»

Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից։
hay-xaxaxapahner

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և  անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ անդրադարձել է  ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին։

«Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը։ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, նշանակալի հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ի մանդատն ու առաքելությունն ամրացնելու հարցում։ Այս իմաստով՝ մենք պետք է խորացնենք գիտելիքները ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին, և իրատեսական ակնկալիքներ ունենանք ՆԱՏՕ-ից։ Առաջին հերթին՝ մենք ՆԱՏՕ-ի գործընկերն ենք, ոչ թե՝ անդամը»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա հավելել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը Հայաստանի կողմից հակառուսական ջանքեր չեն: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ անդամ հանդիսանալով՝ եզակի օրինակ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացված դարձնել: Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք»,- եզրափակել է փորձագետը։

 

 

*

*