Վիեննայում մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
nalbandyan-hamanaxagahner (1)

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին մեկնել է Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

*

*