Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում հանդիպել է իր գործընկերոջ հետ

Նա ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքները
edvard-nalbandyan2

Պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցելության ընթացքում նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հայ-շվեդական բարեկամական համագործակցության առավել խորացման և ընդլայնման նպատակով։

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության խորացման շուրջ: Նախարարները կարևորվեցին իրավապայմանագրային դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

*

*