էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալով է պարգևատրել ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ...
rd-despan

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 4-ին ընդունել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Դեսպան Վոլինկինը նշել է՝ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան եղբայրական կապերի զարգացման գործում, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին:

*

*