18:41 - 18.04.2018
739 Դիտում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագել է հրամանագիր Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Էդվարդ Աղվանի Նալբանդյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում: