Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի ՀՀ ընդլայնման փաստաթուղթը

Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ Բրյուսելում։
nalbandyan-mogerini

Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 24-ին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։

Փաստաթուղթը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։

*

*