Ալեքսանդր Իսկանդարյան․ Ադրբեջանը հիմա պատրաստ չէ պատերազմի

«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ուղղված էր բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը, այլ ոչ բուն հակամարտության կարգավորմանը»․․․
alexandr-iskandaryan

«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ուղղված էր բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը, այլ ոչ բուն հակամարտության կարգավորմանը»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի, ակնհայտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե լուծում է այս հակամարտությունը, այլ առաջարկում է կարգավորման տարբերակներ: Խնդիրն ունակ են լուծելու միայն Հայաստանն ու Ադրբեջանը:

Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանը հիմա պատրաստ չէ պատերազմի:

«Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման արդյունքը հանդիպման փաստն է: Այսինքն, տեսնում ենք, որ գործընթացը շարունակվում է:

Ստիպել, որ Ադրբեջանը կատարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, բավականին լուրջ աշխատանք է եւ Ադրբեջանի վրա լուրջ ճնշումներ է ենթադրում»,- ասաց քաղաքագետը:

*

*