18:53 - 28.03.2018
648 Դիտում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։