Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները
briql-nalbandyan

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35 տոկոսով. հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որի հետ այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բրինքն ընդգծել է, որ շարունակում են ամերիկյան նոր եւ մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում: Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը:

*

*