Նալբանդյանն ու դե Միստուրան խոսել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման մասին

Միստուրան հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
nlbandyan-mistura

Մյունխենի անվտանգության համաժողովին փետրվարի 17-ին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում:

*

*