Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ Լիբանանին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովում

Նախարարը Հռոմում մարտի 15-ին մասնակցել է Լիբանանին աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մարտի 15-ին մասնակցել է Լիբանանին աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Էդվարդ Նալբանդյանը ելույթում անդրադարձել է Հայաստանի համար Լիբանանի կարևորությանը, մասնավորապես նշելով՝

«Այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ: Այսօր նրանք ներկայացված են և′ կառավարությունում, և′ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և  պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին»։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

*

*