Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Հանդիպման ընթացքում արտգործնախարարը ներկայացրել է Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները...

 

Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին Փարիզում հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարը ներկայացրել է Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները եւ Երեւանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Խոսվել է նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության շուրջ նախատեսվող մեկնարկի մասին:

*

*