Մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․․․
nalbandyan-mamedyarov

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միջոցով տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը։ Հանդիպմանը ներկա է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի հետ։

*

*