Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ

«Անընդունելի է հայկական կողմի համար...»
anna-naghdalyan

Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են: Այս մասին օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին:

«Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի հարցով համապատասխան հայտարարություն տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այստեղ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են»,- ասաց Նաղդալյանը:

*

*