Նախարարների թիվը մեկով կրճատվեց

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կառավարության կողմից ներկայացված օրենքների 5 նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվել են:
karavarutyun

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել են կառավարության ներկայացրած օրենքների 5 նախագծերը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և ներկայացված կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծով կառավարությունն առաջարկում է նախարարների թիվը 19-ից դարձնել 18: Նախագծին դեմ  քվեարկեց «Ելք» դաշինքը, ձեռնպահ՝ «Ծառուկյան» դաշինքը: Այնուամենայնիվ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 61 կողմ, 10 դեմ, 26 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

*

*