Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք նախարարներ են նշանակվել

Աշոտ Մանուկյանը նշանակվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում:
nakhagah-hramanagir

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում:

Իգնատի Առաքելյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` Տրանսպորտի և կապի նախարարի, Վարդան Արամյանը` Ֆինանսների նախարարի պաշտոններում:

*

*