Կառավարության առաջարկով՝ նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26

Այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:
nakhagahakan

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը:

Այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Որոշումը պետք է հաստատվի ԱԺ-ում։

*

*