ՀՀ վարչապետը և նախագահը ցավակցական հեռագրեր են հղել Քոֆի Անանի ընտանիքին

«Կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն․․․»
nikol-pashinyan-pashtonakan3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ»,-մասնավորապես ասված է ուղերձում։

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

 

*

*