Մենք դեռևս շատ անելիքներ ունենք. Սերժ Սարգսյանն ընդունել է Կարեն Կարապետյանին

Այս կարգավիճակով նրանք վերջին անգամ են հանդիպում:
karen-karapetyan-serj-sargsyan2

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը Հանրապետության նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքների մասին և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են Հանրապետության նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

«Պարո′ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում․․․ Մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները