ՀՀ նախագահի տիկինը մասնակցել է Աստանայում կայացած տարածաշրջանային համաժողովին

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է հռչակագիր:
nune-sargsyan-afxanstan

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով:

Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնահատուկ ընդգծել է կրթության եւ գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է հռչակագիր:

*

*