Նախագահի թեկնածուները․ ո՞վ կարող է դառնալ ՀՀ նախագահ

Հայաստանի ապագա նախագահին համապատասխանող չափորոշիչները․․․

Հայաստանի ապագա նախագահին համապատասխանող չափորոշիչները՝ ճանաչում երկրում եւ դրսում, ներկայացուցչական պահվածք, ունենա լավ կապեր եւ տիրապետի օտար լեզուների։ Այսպիսի ձեւակերպում է տվել նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ապագա նախագահի թեկնածության մասին երեկ երեկոյան մտավորականների հետ հանդիպում-թեյախմության ժամանակ։

«Խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե′ւ երկրի ներսում, ե′ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները ե′ւ երկրի ներսում, ե′ւ երկրից դուրս»,- ասել է նախագահը, հավելով, որ ապագա նախագահը պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*