Ապագա նախագահը պետք է անկուսակցական լինի․ Սերժ Սարգսյան — Երկիր Մեդիա

Ապագա նախագահը պետք է անկուսակցական լինի․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագա նախագահի մասին իր պատկերացումները
serj-mtavorakanner

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժան ացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ:

Հանդիպման մասնակիցները նախագահից հետաքրքրվել են, թե նա՝ որպես երկրում երկար տարիներ բազմաթիվ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, բազում դժվարություններով ու պատերազմի բովով անցած անձ և քաղաքական առաջնորդ, ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին, ըստ նրա ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի  հաջորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և′ երկրի ներսում, և′ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն, ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե′ սփյուռքում, թե′ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Հավելենք, որ մամուլում հավանական թեկնածուների մեջ ի թիվ այլ անունների, շրջանառվում է նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը։

*

*