Թռուցիկ հայացք` դեսպանների նշանակմանը — Երկիր Մեդիա

Թռուցիկ հայացք` դեսպանների նշանակմանը

Հայաստանի նախագահի զույգ հրամանագրերով կարեւոր նշանակումներ են կատարվել դիվանագիտական ոլորտում
nakhagah-hramanagir

Հայաստանի նախագահի զույգ հրամանագրերով կարեւոր նշանակումներ են կատարվել դիվանագիտական ոլորտում, որոնք լայն արձագանք են ստացել դրանց հրապարակումից անմիջապես հետո։ Առաջին անգամ Հայաստանն առանձին դեսպան ունի Իսրայելում։ Այդ պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ դեսպանի պաշտոնը զբաղեցրած, ապա նախագահի խորհրդական աշխատած կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը։

Իսկ Ֆրանիսայիում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու է կադրային դիվանագետ, Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի փոխներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը։

Նշանակումները մի շարք ինտրիգային սցենարների վերջակետներ են, թեեւ նոր դուռ բացեցին լայն քննադատությունների համար։

Դիվանագիտական ոլորտի քաջատեղյակները ապշած են ոչ մասնագետ եւ Ռուսաստանում առանձնապես չփայլած, երկար ժամանակ նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հասարակական երկխոսություն սկսած Արմեն Սմբատյանի նշանակումով։

Առաջին անգամն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնն առանձին է, ու չի համատեղվում Եգիպտոսում մեր երկրի ներկայացուցչի հետ։

Ի դեպ, այսօր Արմեն Սմբատյանին նկատել են նաեւ նախագահի ներկայությամբ, Երեւանում նոր բացված, մոսկվաբնակ մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանի հյուրանոցի բացման արարողությանը։

Իսկ Փարիզում Հայաստանի նոր դեսպանի նշանակմամբ հերքվում են այն խոսակցությունները, որ այդ պաշտոնը Նալբանդյանը պահում էր իր համար Ֆրանկաֆոն երկրների գագաթաժողովից հետո հավանական պաշտոնազրկման դեպքում։ Ֆրանսիայում նորանշանակ դեսպանը դիվանագիտական շրջանակներում բարձր գնահատականի է արժանանում իբրեւ փորձառու եւ բանիմաց անձ։

*

*