Սերժ Սարգսյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը

Կքննարկվեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը
naxagah-minsk-aph

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:

Կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են նաև միջազգային իրավիճակի զարգացման միտումների, միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ քննարկումները, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը և կազմակերպության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև քարտուղարության և ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքի, շտաբում զինծառայողների պաշտոնների քվոտայով բաշխման, 2018թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները