Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
serj-sargsyan (1)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

 

*

*