Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և ևս մեկ անգամ շնորհավորել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:

Մանրամասները՝ այստեղ:

*

*