Նախագահական նստավայրում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպումից հետո պատգմավորները չցանկացան մանրամասնել, թե նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ինչ հարցեր են քննարկել: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հետ կապված հարցեր։
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ քննարկվել են շատ հետաքրքիր հարցեր:
Խորհրդակցությանը չի մասնակցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ևս Ազգային ժողովի խորհրդի անդամ է` որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար:
Առավել մանրամասն՝ այստեղ։