ՀՀ նախագահը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին — Երկիր Մեդիա

ՀՀ նախագահը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին

Ղազախստանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհից կան զոհեր։
serj-sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները:

*

*