«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը երկու շաբաթ ժամանակ է տրվել

«Պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ»
tarketum-aj (1)

Ազգային ժողովում այսօր անցկացված կլոր սեղան-քննարկման արդյունքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին՝ երկու շաբաթվա ընթացքում առաջարկներ ներկայացնել ԿԳՆ կամ ՊՆ։

«Առաջարկում ենք «Հանուն գիտության զարգացման» գործընկերների մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբ, որը դետալ առ դետալ կքննարկի կառավարության որոշումներում կամ ենթաօրենսդրական ակտերում այս հարցերին լուծում տալու տարբերակները»,-նշել է Շարմազանովը։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ հույս է հայտնել, որ իրենց բարձաձայնած խնդիրներին լուծում կտրվի։ Նա նշել է, որ նախաձեռնությունն ակնկալում է, որ այս հարցերի շուրջ հանրային քննարկում կմեկնարկի, որը կամրապնդի հասարակության ու բանակի միջև կապը. «Այս ամենի հետ կապված կարող ենք համաձայնության գալ, պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ»,-ասել է Դավիթ Պետրոսյանը:

*

*