«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

«Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»
naira-zohrabyan-exxv2

«Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին և ԱԺ-ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՀ վարչապետի առաջադրումը ֆորմալ առաջադրում է: Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, ըստ որի՝ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է և մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրության, սպասարկվի: Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ կարծում է, որ սթափ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում  ՀՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, սակայն քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ֆորսմաժոներ չեն լինի:

*

*