«Ինչպես գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ՝ Ադրբեջանի պատվիրակները»

Ն. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել ուսումնասիրել Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու տեղեկությունը
naira-zohrabyan-exxv2

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 13-ին վեհաժողովին կոչ է արել լուրջ ուսումնասիրել բուլղարական «Տրուդ» թերթի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։

Զոհրաբյանն ընդգծել է՝ ինչպես գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակները իրենց երկրի կատարած ռազմական հանցագործությունները փորձում են ծածկել՝ ամբիոնից լկտի սուտ տարածելով։

«Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ ահաբեկիչներին է մատակարարել մի քանի տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։ Նման դիվանագիտական չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման, և  այդ չվերթներով զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո»,- մանրամասնել է Նաիրա Զոհրաբյանը։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները