Մի′ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները․ Նաիրա Զոհրաբյանի կոչը՝ ԵԽԽՎ-ին

Նա անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին։
naira-zohrabyan

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։

Նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ եւ մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ անդամ պետությունների համար։ Զոհրաբյանը Վեհաժողովի անդամներին հարց է ուղղել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ եթե կա վեճ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք այստեղ նստած որեւէ մեկի համար կա՞ վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի′ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե′ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետեւ դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ»,- ասել է Զոհրաբյանը։

 

*

*