Հերմինե Նաղդալյանը հերքում է

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահպանելու մասին հարցին, Նաղդալյանն ասաց....
hermine-naghdalyan

Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հերմինե Նաղդալյանը հերքում է Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը:

«Ո′չ, ճիշտ չեն այդ տեղեկությունները»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ թե բոլորն են տեղյակ, թե ով է նշանակվելու Վրաստանում Հայաստանի դեսպան: Տիկին Նաղդալյանը, սակայն, մանրամասներ չներկայացրեց:

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահպանելու մասին հարցին, Նաղդալյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ իմանալ: Կգա ժամանակը, կիմանաք»:

*

*