ԿԸՀ նախագահը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Դիտորդական կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ 8 երկրներից։
mukuchyan

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, Եվրոպական խորհրդարանը եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ մեծ է նաեւ դիտարկման ցանկություն հայտնած տեղական կազմակերպությունների թիվը:

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը մարտի 14-ից Հայաստանում է: Մենք զբաղվում ենք ԱԺ ընտրությունների կազմակերպմամբ: ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում է կառավարության հրավերով: Դիտորդական կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ 8 երկրներից»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:

 

*

*