Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը

«Անդրադարձել եմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների կողմից հիմնված հասարակական կառույցների աշխատանքին»
nist

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, նշելով, որ հանդես է եկել նաև համազեկուցմամբ:

«Անդրադարձել եմ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների կողմից հիմնված հասարակական կառույցների աշխատանքին, նպատակներին ու խնդիրներին։ Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման ոլորտում գործող հասարակական կառույցների աշխատանքը առավել արդյունավետ, թափանցիկ և հանրային դարձնելու համար հանդես եմ եկել մի շարք գործնական առաջարկներով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին թե ռուս պետական այրերի, թե ռուսաստանյան հայ կազմակերպությունների ղեկավարների մոտ»,- գրել է Բեղլոյանը:

*

*